Փհենյանի բոլոր դեսպանատները շարունակում են բնականոն ռեժիմով աշխատել եւ չեն պատրաստվում իրենց աշխատակիցներին տարհանել Հյուսիսային Կորեայից, հաղորդում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը` վկայակոչելով Սեուլի իր աղբյուրներին: «Ոչ մի դեսպանատուն չի պատրաստվում տարհանման»,-ասել է գործակալության աղբյուրը:
Սեուլում կարծում են, որ աշխարհը լուրջ չի ընդունել Հյուսիսային Կորեայի իշխանությունների` արտասահմանյան կառավարություններին ուղղված նախազգուշացումն այն մասին, որ ապրիլի 10-ից նրանց անվտանգությունը չի երաշխավորվում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հյուսիսային Կորեայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները պաշտոնական նախազգուշացում էին ստացել այն մասին, որ իրենց անվտանգությունն ապրիլի 10 –ից հետո չեն կարող երաշխավորել` Կորեական թերակղզում իրրավիճակի սրման հետ կապված:




























