Վերջերս, Հայաստանի մշակույթի նախարարության եւ «ԱրտԲրիջ» գրախանութի համատեղ կազմակերպած «Մանկական գրքի նկարազարդում» մրցույթում հաղթող էր ճանաչվել Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի, կիրառական արվեստի բաժնի առաջին կուրսի ուսանող Ինեսսա Պողոսյանը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ մարտի 25-28-ը Ինեսսա Պողոսյանը մասնակցել է Բոլոնիայի Մանկական գրքի միջազգային տոնավաճառին ու արժանացել պատվոգրի եւ հուշանվերի:
Բոլոնիայի Մանկական գրքի միջազգային տոնավաճառին Հայաստանից մասնակցել էին նաեւ «Զանգակ 97» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը եւ «ԱրտԲրիջ» գրախանութի տնօրեն Շաքե Հավան-Կարապետյանը:



























