ԱՄՆ Քոնեքթիկուտ նահանգի Նյու Բրիթեն քաղաքի բնակիչ Գարի Մազադուրյանը եւ ուրիշներ ապրիլի 20-ին կմասնակցեն Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի միջոցառմանը, որը տեղի կունենա նահանգի Կապիտոլիումի շենքում, հաղորդում է «The Bristol Press»-ը:Միջոցառումը կմեկնարկի առավոտյան ժամը 11-ին:
Միջոցառման մասին հայտարարել է նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիստոֆեր Ռայթը, ով այս տարի նախագահելու է միջոցառումը:Ի լրումն միջոցառման` կկազմակերպվի նաեւ ցուցահանդես Կապիտոլիումի շենքի առաջին հարկում:Պարբերականը հիշեցնում է, որ 1915 -1923թթ. Հայոց ցեղասպանության տարիներին 1,5 մլն հայ է սպանվել թուրքական կառավարության կողմից, 500 հազարն արտաքսվել է:



























