Կիպրոսի Կենտրոնական բանկը հաստատել է  Bank of Cyprus-ի վերակազմավորման վերջնական տարբերակը: Ադ բանկում մինչեւ սեպտեմբեր սառեցվելու են 100 հազար դոլարից ավելի ավանդների 60 տոկոսը` մոտ 4,9 մլրդ եվրո:

ԿԲ-ն արդեն սառեցրել էր չապահովագրված դեպոզիտների 22,5 տոկոսը: Նախկինում հաղորդվում էր 37,5 տոկոսի մասին: Ավանդատուները կարող են իրենց գումարների մասին մոռանալ առնվազն մինչեւ սեպտեմբեր, մինչ այդ ԿԲ-ն նախատեսում է ավարտել բանկի վերակազմավորումը:

10 մլրդ եվրո օգնության հատկացման ծրագիրը ենթադրում է երկու խոշորագույն բանկերի` Bank of Cyprus-ի եւ Popular Bank-ի (Laiki ապրանքանիշ) վերակազմավորում: Արդյունքում Laiki-ն վերացվելու է, իսկ ապահովագրված դեպոզիտներն ուղղվելու են Bank of Cyprus: Laiki-ի խոշոր ներդրողները կարող են կորցնել իրենց միջոցների մինչեւ 80 տոկոսը:

Միաժամանակ ԿԲ-ն եւ Գերագույն դատարանի հատուկ հանձնաժողովը հետաքննում են 2006-ից հետո երկու բանկերի իրականացրած գործարքները: