ԱՄՆ-ում Քալիֆորնիայի համալսարանի ջրագնդակի թիմի հայ անդամը կալանավորվել է բռնաբարության կասկածանքով այն բանից հետո, երբ ուսանողուհիներից մեկն այդ մասին հայտնել է ոստիկանության բաժին:
Ինչպես հաղորդում է «Los Angeles Times»-ը, ուսանողուհին հայտնել է, որ իր ծանոթ Հակոբ Կապլանյանը հանրակացարանի սենյակում բռնաբարել է իրեն: Աղջիկը ոստիկանությանն այդ հարձակման մասին հայտնել է ապրիլի 2-ին, որից հետո Կապլանյանը ձերբակալվել է: 19-ամյա Կապլանյանը, ով համալսարանի ջրագնդակի թիմի հարձակվողներից է, ազատ է արձակվել 200 հազար դոլար գրավի դիմաց: Նա դատարանի առջեւ կկանգնի ապրիլի 25-ին:




























