Բորիս Բերեզովսկիի Thunder B զբոսանավը վաճառվել է Խորվաթիայի քաղաքացուն: Նոր գնորդի անունը չի հաղորդվում:
Նախնական տվյալներով, նա այն գնել է 5 մլն եվրոյով: Ինչպես հայտնել է նիդեռլանդայան զբոսանավային բրոկեր De Valk-ը, որն իրականացրել է գործարքը, Ավստրալիայում 1998թ. կառուցված զբոսանավը գտնվում է հրաշալի վիճակում:
Thunder B-ն մեկն է այն երկու զբոսանավերից, որ երկու տարի առաջ Ֆրանսիայում կալանվել էին Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցումով սակայն կարճ ժամանակ անց կալանքը հանվել էր:
Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկին մահացել էր մարտի 23-ին, նախնական վարկածով` նա ինքնասպան էր եղել:




























