Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, իշխող Տարածաշրջանների կուսակցության անդամ Վադիմ Կոլեսնիչենկոյի վրա մամուլի ասուլիսի ժամանակ կղանքով փաթեթ են նետել:
Միջոցառումը նվիրված էր կենսաչափական անձնագրերի ստեղծման ժամանակ լեզուների օգտագործման խնդրին: Դահլիճ երիտասարդ կին է մտել, ով փաթեթները նետել է ելույթ ունեցող պատգամավորի վրա եւ բղավել. «Ավազակներ, անցել եք բոլոր սահմանները»: ԿԻնը փորձել է փախչել, սակայն նրան ձերբակալել են:
Կոլեսնիչենկոյին հաջողվել է խուսանավել փաթեթներով հարված ստանալուց, փաթեթներից մեկը պատռվել է պատին, երկրորդն ընկել է աթոռին: Կոլեսնիչենկոն աղջկան «հիվանդ» է անվանել:
«ՆՄան հիվանդներին պետք է գարնանը բուժել, բայց պետությունը փող չունի, որ շիզոֆրենիկներին բուժի: Մենք ժողովրդավարական երկիր ենք եւ մեզ մոտ շիզոֆրենիկները զբոսնում են ոչ միայն մամուլի ասուլիսներում, այլեւ խորհրդարանում»,- ասել է պատգամավորը:
Կոլեսնիչենկոն աղմկահարույց օրինագծի համահեղինակն է, որով ռուսերենը տարածաշրջանային լեզվի կարգավիճակ էր ստացել:




























