Իսրայելը պատրաստ է լուրջ ջանքեր գործադրել` պաղեստինցիների հետ հակամարտության վերջնական կարգավորման համար: Այդ մասին ապրիլի 9-ին Երուսաղեմում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄն պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպմանը: Նա հավելել է, թե կարգավորումը նաեւ տնտեսական բաղադրիչ ունի, եւ «այդ ոլորտում յուրաքանչյուր նախաձեռնություն ողջունվում է», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Քերրին հայտարարել է,թ ե պատրստ է համագործակցել Իսրայելի եւ պաղեստինի առաջնորդների հետ, որ համատեղ ուժերով ճգնաժամից դուրս բերեն Հորդանան գետի Արեւմտյան ափի տնտեսությունը: Քերրին լրագրողներին հայտնել է, որ տնտեսական ծրագրերի մասին լիակատար տեղեկատվություն կներկայացնի հաջորդ շաբաթ:
Ապրիլի 9-ին Քերրին երկրորդ հանդիպումն է ունեցել Նեթանյահուի հետ (առաջինը կայացել էր դեռ երեկ երեկոյան):
Իսրայելական «Մաարիվ» թերթը գրում է, թե Ջոն Քերրիի առաքելությունը ձախողման եզրին է, քանի որ Իսրայելի կառավարությունը հրաժարվում է սառեցնել շինարարությունը Հուդայում եւ Սամարիայում, իսկ պաղեստինցիները կտրականապես պատրաստ չեն Իսրայելը ճանաչել հրեական պետություն:




























