Բրիտանական The Daily Telegraph թերթը փակել է մեկնաբանությունների դաշտերն իր կայքում բոլոր այն նյութերի տակ, որոնք նվիրված են Մարգարեթ Թեթչերին: Դա արվել է վիրավորական արտահայտությունների տարափի պատճառով: Թերթի գլխավոր խմբագիր Թոնի Գալլահերն այդ մասին հայտնել է իր Twitter-ում:

Ընթերցողները վիրավորական արտահայտություններ էին գրում ոչ միայն կայքում, այլեւ The Daily Telegraph-ի կորպորատիվ փոստին: Երբ մեկնաբանությունների դաշտերը փակվեցին, դժգոհ ընթերցողները հաղորդագրություններով ողողեցին գլխավոր խմբագրի էջը սոցցանցերում:

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, բազմաթիվ բրիտանացիներ բուռն են արձագանքել իրենց բացասական զգացմունքները, նույնիսկ որոշ վայրերում բողոքի ակցիաներ են արել: Լոնդոնի հարավային Բրիքսթոն թաղամասում մոտ 100 մարդ է հավաքվել, որոնք բուռն արտահայտել են իրենց ուրախությունը «Մարգարեթ Թեթչերը մահացել է` LOL» պաստառներով:

Մարգարեթ Թեթչերը մահացել էր ապրիլի 8-ին, Լոնդոնում, ուղեղի հերթական կաթվածից հետո: Նա 87 տարեկան էր: 1979-ից 1990 թվականներին զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: