Առաջին անգամ Երեւանում, ընդամենը մեկ ներկայացմամբ հայ երաժշտասերներին կներկայացվի կոմպոզիտոր Ադոլֆ Հասսեի բարոկկո ժանրի՝ «Լարինդան եւ Վանեսիոն» կատակերգական օպերան:

Այս կապակցությամբ ապրիլի 11-ին, ժամը 16-ին GOLDEN TULIP/ Երեւան հյուրանոցի «OVAL HALL /Կլոր սրահում» տեղի կունենա մամուլի ասուլիս, որին  կմասնակցեն «Լարինդան եւ Վանեսիոն» օպերայի գլխավոր դերակատարներ՝ միջազգային բեմերում մեծ հաջողություններ ունեցած արտիստուհի Ան Շարլոտ-Մոնվիլը եւ մեր հայրենակից` միջազգային մրցույթների դափնեկիր, բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը:

Ներկայացումը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 19:30-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: