Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի միջեւ ամենամեծ սահմանային անցակետը փակվել է զբոսաշրջային խմբերի համար: Այդ մասին South China Morning Post պարբերականին հայտնել է չինական կառավարության աղբյուրը: Նրա խոսքով, նման միջոցներ ձեռնարկվել են Կորեական թերակղզում սրված իրադրության պատճառով: Ընդ որում, գործնական այցերի վրա արգելք չի դրվել:
Սահմանապահները այդ սահմանափակումները մտցրել են այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի իշխանությունները խնդրեցին օտարերկրացիներին լքել երկիրը` հայտարարելով «ջերմամիջուկային պատերազմի» պատրաստվելու մասին:
Ըստ պարբերականի, չինական զբոսաշրջային գործակալությունները նոր պահանջների մասին իմացել են նախօրեին: Նրանց հաղորդել են, որ սահմանը փակելու նախաձեռնությունը բխել է հյուսիսկորեական իշխանություններից:




























