Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակն այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Միրոսլավ Լայչակը նաեւ այցելել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Հայոց ցեղասպանության պատմությանը, լուսանկարներին, փաստաթղթերին ու գրականությանը։ Նա նաեւ գրություն է թողել թանգարանի հյուրերի համար նախատեսված գրքում։

Սլովակիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը Հայաստանում է իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հրավերով։ Ապրիլի 9-ին նա մասնակցել է «ԵՄ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում» համաժողովին։

Ծրագրված են նաեւ Լայչակի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Է. Նալբանդյանն ու Մ. Լայչակը բանակցություններ կվարեն եւ համատեղ ասուլիս կտան։