ԿԺԴՀ-ի պաշտոնական տեղեկատվական մարմինը՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունն այսօր՝ ապրիլի 10-ից, իր կայքում որեւէ լուր չի հրապարակում օտար լեզվով: Դրան ուշադրություն են դարձրել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունում: Որպես կանոն, գործակալության օտար լեզուներով լրահոսն օրական մի քանի անգամ թարմացվում է, ինչը հիմա չի արվում, իսկ ահա կորեերենով լրահոսը թարմացվում է:

Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, սովորաբար, բացի կորեերենից, լուրեր է հրապարակում նաեւ անգլերենով, չինարենով, իսպաներենով եւ ճապոներենով: