Գերմանիայի եւ Լեհաստանի միջեւ «պատմական սկանդալ» է ծագել, որի կենտրոնում հայտնվել է կանցլեր Անգելա Մերկելը: Նա հայտնվել է լեհական Uwazam RZE հանդեսի տիտղոսաթերթին` համակենտրոնացման ճամբարի կալանավորի հագուստով:
«Իսկ որպես վերնագիր նշված է. «Պատմության կեղծումը… Ինչպես գերմանացիներն իրենց Երկրորդ աշխարհամարտի զոհ դարձրին»: Լեհերն այդպես արձագանքել են գերմանական «Մեր մայրերը, մեր հայրերը» ֆիլմին, որ նկարել էր ZDF հեռուստաալիքը:
Ֆիլմը պատմում է հինգ գերմանացիների ճակատագրի մասին, իսկ լեհական դիմադրության զինյալները ներկայացված են որպես մոլի հակասեմիթներ:
Լեհ պատգամավոր Եժի Մարգանցին նամակ է գրել հեռուստաստուդիային, որում «ծայրահեղ անարդար» է որակել Լեհաստանի եւ լեհ պարտիզանների կերպարի ներկայացումը: Ըստ պատգամավորի, սերիալը քարոզում է, թե հրեաներին միայն գերմանացիները չէ, որ ոչնչացնում էին:
Ֆիլմի պրոդյուսեր Նիկո Հոֆմանը հայտարարել է, թե «ֆիլմը հիմնված է ստուգված պատմական տվյալների վրա»:




























