ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին 2 ամսվա ընթացքում 3-րդ անգամ է այցելելու Թուրքիա։

Ինչպես տեղեկացնում է թուրքական T24.com կայքը, Ջոն Քերրին Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ թուրքական իշխանությունների հետ քննարկել է Ասադի վարչակարգի տապալմանն ուղղված քայլերը։ Այդ համատեքստում որոշվել է, որ ապրիլի վերջում Ասադի տապալման հարցում ջատագով 11 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Ստամբուլում համաժողով կազմակերպել։

Այդ համաժողովին ԱՄՆ-ը կներկայացնի պետքարտուղար Ջոն Քերրին։ 11 երկրների մեջ են նաեւ Թուրքիան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Քաթարը, Հորդանանը եւ Սաուդիան Արաբիան։