Իրաքում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 19-ի, վիրովորների թիվը անցնում է 100-ից, հաղորդում է BBC_ի ռուսական ծառայությունը: Ավելի վաղ նշվել էր 6 զոհի մասին:
Հինգ օրից Իրաքի մեծ մասում, ամերիկյան զորքերի մուտք գործելուց հետո առաջին անգամ պետք է տեղական ընտրություններ կայանան, հաղորդում է գործակալությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 15-ին, Իրաքի տարբեր ծայրերում գրոհայինները ականապատված 5 ավտոմեքենա են պայթեցրել, որի հետեւանքով զոհվել էր 6, վիրավորվել՝ 74 մարդ:
Ինչպես հաղորդել է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն, երեք պայթյուն որոտացել է մայրաքաղաքից հյուսիս գտնվող Թուզ-Հուրմաթու քաղաքում: Եվս երկու ականապատված մեքենա պայթել է Էն-Նասիրիա քաղաքում:
Մի քանի օր առաջ պայթյունների շարք էր տեղի ունեցել Քանան քաղաքի սուննիական մզկիթներից մեկում, որի հետեւանքով զոհվելէ, առնվազն, 7 մարդ, եւս 30-ը վիրավորվել է:




























