Մեքսիկայում հերթական զանգվածային սպանությունն է իրականացվել, հանցագործությունը կատարվել է Կարիբյան ափին, Կանկուն հայտնի առողջարանում: Հայտնաբերվել է յոթ դիակ` բռնի մահվան հետքերով: Զոհերին խեղդել են, ապա մի քանիսին գլխատել:
Մոտ 20 տարեկան հինգ տղամարդկանց եւ երկու կանանց դիակները գտել են տներից մեկի բակում, անանուն զանգից հետո: Նախնական տվյալներով, զոհվածները թմրավաճառներ են: Նրանք, սակայն, թմրամաֆիայի հետ կապ չեն ունեցել եւ ինքնուրույն բիզնես են արել:
Զոհերի վրա հրազենային վնասվածքներ չեն եղել, բայց մարմիններն աղավաղված վիճակում են, գրում է NEWSru.com-ը:
Ապրիլի 14-ին Կանկունում մեկ այլ դիակ էին գտել` բերանը խցանով փակված: Տարվա սկզբից առողջարանային քաղաքում 34 մարդ է սպանվել:




























