Չինաստանում երիտասարդներն իրենց բջջային հեռախոսներով լուսանկարել են այն պահը, երբ իրենց ընկերը, փորձելով տպավորություն գործել ընկերների վրա, ցատկել է անդունդը:

Պարզվել է, որ 21-ամյա Վանգ Զիջանը երկար է պատրաստվել այդ ցատկին եւ մշտապես մարզվել է: Նա նպատակ է ունեցել 40 մետր բարձրուցյունից ցատկել Տոցզյան գետը, սակայն նա չէր հաշվարկել իր ուժերը եւ մահացել է ջրի մակերեւույթին ուժեղ հարվածի հետեւանքով:

Ընկերները միանգամից չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Նրանք սպասել են, որ Վանգը ջրից դուրս կգա, բայց 10 վայրկյան անց ջրի մակերեւույթին երեւացել է նրա անշնչացած մարմինը: Պարզվել է, որ մանուկ հասակում Վանգի վրա մեծ տպավորություն է գործել բրիտանացի գրող Յան Ֆլեմինգի՝ լեգենդար «Գործակալ 007»-ի մասին պատմող վեպի պերսոնաժներից մեկը: Երիտասարդը երազել է մեծանալ, պրոֆեսիոնալ կասկադյոր դառնալ եւ նկարահանվել ֆիլմերում:

Ինչպես գրում է Life News-ը, չինական ֆորումներից մեկի օգտատերերի տեղեկատվությամբ, Վանգը միայնակ չի կայացրել անդունդից ցատկելու որոշումը: Նրա ընկերը պնդել է, որ նա պետք է անի այդ քայլը: