ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի «ցուցակների պատերազմի» ֆոնին Մոսկվա է ժամանել Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնը, ով բերել է երկար սպասված գաղտնի ուղերձը Պուտինին: Ռուսաստանի նախագահը կարճ հանդիպում է ունեցել ամերիկացի հյուրի հետ, փոքր ժամանակով միացել է Դոնլիոնի եւ Անվտանգոթյան խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, նախագահի օգնական Յուրի Ուշակովի, ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի եւ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի բանակցություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինի հետ առանձին հանդիպում նախատեսված չի եղել, «Կոմերսանտ»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Իսկ Պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ լայնածավալ բանակցություններ եւ հանդիպումներ չեն կայանալու:
Պուշկովը նախօրեին գրել էր Twitter-ում. «Առաջինը, ով կզգա Նահանգների կողմից «սեւ ցուցակների» ներդրման հետեւանքները, լինելու է Օբամայի օգնական Դոնիլոնը: Նա մեզ մոտէ գալիս շատ անհարմար պահի»:




























