«Ազատության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, որ Վրաստանում համարվում է կառավարող «Միացյալ ազգային շարժման» գաղափարախոսը, առաջարկել է երկիրը բաժանել նահանգների:

Առաջարկը մտցվել է սահմանադրական հանձնաժողով, որն աշխատում է նոր Հիմնական օրենքի ստեղծման վրա:

Նախատեսվում է, որ Սենատ է ստեղծվելու, որտեղ ամեն նահանգ ունենալու է երեք ներկայացուցիչ, հաղորդում է «Գրուզիա Online»-ը: