Wikileaks կայքում տեղադրվել են 1973-76 թվականներին առնչվող 2 մլն գաղտնի փաստաթղթեր: ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, թե այդ լրացումները որեւէ առանձնակի հետաքրքրություն եւ վտանգ չեն ներկայացնում ռեժիմի համար: Այդուհանդերձ, անցյալից որոշ զվարճալի փաստեր իմանալ արժե:

Օրինակ, ինչպես հաղորդում է Foreign Policy-ն, այսուհետ յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ Մարոկկոյի թագավոր հասան 2-րդի` 1976թ. սեպտեմբերի 19-ին ամերիկյան իշխանություններին արված հարցմանը: Փաստաթղթում նա նշել է, որ նշված օրվա առավոտյան թռչող օբյեկտ էնկատել եւ պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ զինվորականներից:

Ի պատասխան զինվորականները նշել են, թե հստակ ասել հնարավոր չէ, սակայն ամենայն հավանականությամբ դա երկնաքար է կամ կոտրված արբանյակ: Այդ պատմությունը չլուծված կմնար 35 տարի, եթե 2012-ին սիրողական աստղագետ Թեդ մոլչանը չբացեր գաղտնիքը: Նա պարզել էր, որ օրը համընկնում է մթնոլորտ տիեզերական աղբի ներխուժման հետ: Պարզվել է, որ դա խորհրդային տիեզերական աղբ է: Թե ինչու ամերիկյան զինվորականներն այդ մասին չեն հայտնել Մարոկկոյի թագավորին, անհայտ է մնում: