Համացանցում հայտնվել են Ջորջ Բուշ Կրտսերի թոռնուհու առաջին լուսանկարները. փոքրիկը ծնվել  է ապրիլի 13-ի երեկոյան, Նյու Յորքի կլինիկաներից մեկում:

Դեռ մինչեւ երեխայի ծնվելը, ԱՄՆ 43-րդ նախագահը հանրությանն ասել է, որ երեխային կտրամադրի իր ողջ ազատ ժամանակը:

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Ջորջ Բուշ Կրտսերի 31-ամյա դուստրը` Ջենա Հեյգերը հայտարարել է, որ իր առաջնեկը հայտնվել է դեռ 2012 թվականի դեկտեմբերին: Այս մասին նա հայտարարել է ամերիկյան հեռուստաալիքներից մեկի հեռուստատեսային շոուի ժամանակ: Ապագա պապիկն այնքան երջանիկ էր, որ նույնիսկ եթեր է ներխուժել` իր զգացմունքները կիսելու համար, գրում է Life News-ը: