ԱՄՆ Միչիգանի նահանգում 6-ամյա երեխան գողացել է ծնողների ավտոմեքենան եւ գնացել չինական ռեստորան:

Ճանապարհին նա անցել է կարմիր լույսի տակով եւ վնասել բամպերը: Մեքենայի կողքով անցնող երկու մոտոցիկլիստներն անմիջապես փրկարար ծառայություն են զանգահարել: «Ես բացեցի դուռն ու հարցրի տղային, թե ինչ է անում այդտեղ: Ի պատասխան «պատանի վարորդը» հայտարարեց, որ գնում է ավտոսերվիս՝ մեքենան վերանորոգելու»,-լրագրողներին պատմել է շրջանի շերիֆի ժամանակավոր պաշտոնակատար Քարլ Սափը: Տղան վախենալով ոստիկաններից, նրանց ասել է, թե մայրն է մեքենան ջարդել:

Երեխայի ապշահար հայրը, ում քնից արթնացրել է 911 ծառայությունից ստացած հեռախոսազանգը, դեպքի վայրից վերցրել է մեքենան եւ երեխային: Ծնողների խոսքով՝ իրենք երբեք երեխային մեքենա վարել չեն սովորեցրել: Տղան ասել է, որ հաճախ է հետեւել, թե ինչպես է հայրը մեքենան վարում եւ սովորել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: