Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր գրքերից ստացվող հոնորարներ շնորհիվ նախորդ տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից 4 անգամ ավելի շատ գումար է վաստակել, իսկ ՌԴ նախագահ Պուտինից՝ 12 անգամ: Հիմա ողջ Ուկրաինան ուզում է գոնե տեսնել այդ գրքերը:
Ուկրաինայում երկրի նախագահի եկամուտների հայտարարագրի հրապարակումը նահավատալի հետաքրքրություն է առաջացրել նրա ստեղծագործական արվեստի հանդեպ: Պարզվել է, որ նախորդ տարի Վիկտոր Յանուկովիչի հոնորարները կազմել են մոտ 2 մլն դոլար: Այսինքն, ստացվում է, որ նա աշխարհի ամենահաջողակ հեղինակն է:
Ինչպես հայտնում է НТВ-ն, նման եկամուտ ստանալու համար անհրաժեշտ է վաճառել գրքի տասնյակ միլիոնավոր օրինակներ, այնինչ Յանուկովիչի նոր գրքերը չեն երեւում ոչ գրադարաններում, ոչ գրախանութներում:




























