Հնդկաստանում բռնաբարության հերթական դեպքն է արձանագրվել. Դելիում ավտոբուսի 47-ամյա վարորդը բռնաբարել է իր հարեւանի 10-ամյա դստերը:

Աղջնակը խաղալիս է եղել իրենց տան մոտ գտնվող փողոցում, երբ Ռաքեշ Կաուշալը նրան տարել է ավտոբուս եւ բռնաբարել: Ոստիկանությունը կալանավորել է հանցագործին այն բանից հետո, երբ բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ աղջնակը բռնության է ենթարկվել:

Ինչպես գրում է Pravda.ru-ն, վերջին մեկ ամսում սա նմանատիպ երկրորդ դեպքն է: Նախորդ շաբաթ Դելիից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկում մեկ այլ 10-ամյա աղջնակի են գտել՝ անգիտակից վիճակում, ում եւս բռնաբարել էր հարեւանը: Ընդ որում, մահվան սպառնալիքով աղջկա ծնողներին ստիպել էին ոստիկանությունից հետ վերցնել բողոքը: