Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-18-ին Հայաստան կայցելի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին կընդունեն Հայաստանի նախագահՍերժ Սարգսյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը: