Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Բոսթոնի պայթյունների հետեւում իսլամիստներն են կանգնած, իսկ ահաբեկչությունը միանգամայն սպասված ու կանխատեսելի էր։
«Տեղի է ունեցել քաղաքակրթությունների բախում։ ԱՄՆ-ը ռմբակոծում է իսլամական աշխարհը, իսկ ինչպե՞ս կարող են նրանք պատասխանել։ Քանի դեռ ռմբակոծում են իսլամական երկրները, ահաբեկչություններ կլինեն Լոնդոնում ու Նյու Յորքում», - այսօր՝ ապրիլի 16-ին, պետդումայում լրագրողներին ասել է Ժիրինովսկին Պետդումայում։
Նրա խոսքով, ահաբեկչությունները կշարունակվեն «քանի որ երկիրը հսկայական է, իսկ ժողովրդավարությունը սադրում է ահաբեկչություն», հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Նա նաեւ նշել է, որ եթե պայթյունը կատարած լինեին մահապարտները, զոհերը շատ ավելին կլինեին։
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ ահաբեկչություններին հակազդելը ծանր գործ է, այդ թվում նաեւ մարդկանց տեղաշարժվելու ազատության իրավունքի պատճառով։ «Չի կարելի չէ՞ փակել բոլոր քաղաքները։ Ամենասարսափելին մահապարտն է, նրան ընդհանրապես չի կարելի կանգնեցնել», - նշել է նա, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։




























