Հյուսիսային եւ հարավային Կորեաների սահմանին ամերիկյան ուղղաթիռ է կործանվել: Ոչ պաշտոնական տվյալներով, ուղղաթիռը եղել է UH-60 Black Hawk (Սեւ Բազե) մակնիշի:

Պաշտոնապես զոհերի ամսին չի հաղորդվում: «Ռենհապ» գործակալությունը, վկայակոչելով փրկարարներին, հայտնում է, թե ուղզղաթիռով գտնված 12 անձինք փրկվել են: Նշվում է, որ ուղղաթիռը կործանվել է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ընթացքում, որոնք ընթանում են երկու Կորեաների միջեւ հարաբերությունների սրման ֆոնին, հաղորդում է Lenta.ru-ն:

Սեուլում հաղորդում են, որ արտաքին միջամտություն չի եղել, վթարը տեղի է ունեցել վայրէջքի պահին:

Նշենք, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի վարժանքներին մասնակցում են 56 հազար հարավկորեացի եւ 30 հազար ամերիկացի զինվորականներ:

Ապրիլի 15-ին ԿԺԴՀ-ն վերջնագիր է ներկայացրել հարավային հարեւաններին` խոստանալով անսպասելի հարված հասցնել, եթե չդադարեցնեն թշնամական գործողությունները: