Բոսթոնի կրկնակի ահաբեկչության հետեւանքով տուժած Հայաստանի քաղաքացիների մասին տեղեկություն չկա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Վաշինգթոնում Հայաստանի դեսպանությունն անընդհատ կապի մեջ է Մասաչուսեթս նահանգի եւ Բոսթոն քաղաքի իշխանությունների հետ», - հաղորդել են դեսպանությունից։

Հիշեցնենք, որ Բոսթոնում կրկնակի ահաբեկչությունը տեղի է ունեցել ապրիլի 15-ին միջազգային մարաթոնի ժամանակ։ Ողբերգության զոհ է դարձել երեք մարդ, տուժել է ավելի քան 140 մարդ։