ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը Բոսթոնի պայթյունների կապակցությամբ ցավակցել է ԱՄՆ բնակիչներին:
«Այդ դաժան հանցագործությունը մեկ անգամ եւս մատնանշում է մարդկանց զանգավածային ներկայությամբ տեղի ունեցող մշակութային ու սպորտային միջոցառումների անվտանգությունն ապահովելու խնդրի հրատապությունը։ Մենք դատապարտում ենք պայթյունները կազմակերպած հանցագործների գործողությունները, որոնց հետեւանքով տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ», - ասվում է կենտրոնի մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Բոսթոնում կրկնակի ահաբեկչությունը տեղի է ունեցել ապրիլի 15-ին միջազգային մարաթոնի ժամանակ։ Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 3 մարդ, տուժել՝ 144-ը, որոնցից 17-ի վիճակը ծայրահեղ է։




























