Անկարան կասկածում է, որ Ֆրանսիան ցանկանում է կրկին օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Իսկ այժմ տասնյակ միլիարդավոր պատվերներ տալու ժամանակն է: Այս մասին գրել է «Challenges» ֆրանսիական կայքը:
Ֆրանսիական գործարար միջավայրում մտահոգված են, որ մոտակա ամիսների ընթացքում Ֆրանսիան կարող է կորցնել Թուրքիայի հետ մի քանի միլիարդ եվրո արժողությամբ պայմանագրերը, այն ժամանակ, երբ խորհրդարանում մոտ ժամանակներս կրկին կներկայացնեն Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծն ընդունելու հարցը, «որն ավելի քան 10 տարի թունավորում է Փարիզի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները»:
Մասնավորապես, Ֆրանսիան ձգտում է Սինոփում չորս միջուկային ռեակտորների հետ կապված 17 մլրդ եվրո արժողությամբ խոշոր պայմանագիր կնքել: «Eurosam» ֆրանկո-իտալական կոնսորցիումը հակաօդային համակարգի խոշոր պատվերի մրցակցային պայքարի մեջ է, եւ պայմանագիրն արժե 3 մլրդ եվրո:
Ֆրանսիական կայքի կողմից հարցաքննված թուրք պաշտոնատար անձինք մտավախություն են հայտնել, որ հարցը կարող է կրկին օրակարգ վերադառնալ 2008 թվականի դեկտեմբերի 6-ին եվրոպական` «ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի» վերաբերյալ հրահանգի շրջանակում, որը կարող է առիթ դառնալ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից մերժված օրենքի վերստին բարձացմանը: Նախագահի հնարավոր հայտարարության համար առաջարկվել է ապրիլի 24-ը, որը համարում են Հայոց ցեղասպանության սկիզբը, սակայն այն կարող է արվել ավելի շուտ մայիսին կամ հունիսին:




























