Այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 16.47-ին «ՍՊԾ» պատասխանատու հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով 16.27-ին Ռուսաստանի Մախաչկալա քաղաքից 33 կմ դեպի հարավ-արեւելք տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 42.760 եւ արեւելյան երկայնության 47.770:
Երկրաշարժը Հայաստանի տարածքում չի զգացվել:
Նախնական տվյալներով զոհեր եւ ավերածություններ չկան:




























