Բոսթոնում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 152-ի, զոհերի թիվն անփոփոխ է` երեք մարդ մահացել է, հաղորդում է CNN-ը: նախկինում հաղորդվում էր 144 տուժածների մասին:
Առնվազն 17 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 25-ի վիճակը ծանր է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Բոսթոնի կենտրոնում պայթած ռումբերը պարունակել են մանր մետաղական առականեր, որպեսզի հնարավորինս մեծ վնաս հասցնեն: 10 տուժածների վերջույթները հեռացվել են վիրահատության միջոցով: Ոստիկանության տվյալներով, պայթուցիկ սարքերը թաքցված են եղել աղբարկղերի մեջ:
Բոսթոնի ահաբեկչությունների պատճառով խոշոր քաղաքների ոստիկանությունները, այդ թվում` Նյու Յորքում եւ Վաշինգթոնում, խստացրել են անվտանգության միջոցառումները: Սպիտակ տունը ժամանակավորապես բերվել է «շրջափակված» վիճակի:
Բջջային կապի աշխատանքի խափանման պատճառով մարաթոնի մասնակիցները հարազատները նրանց որոնել են սոցցանցերում: Մարդկանց օգնելու գործին միացել է Google ինտերնետային հսկան, որն իր կայքում հատուկ բաժին է բացել:
Նշենք, որ խստացվել են անվտանգության միջոցառումները Բոսթոնին մոտ գտնվող երկու ատոմակայաններում` Պլիմուտում (Մասաչուսեթս) եւ Սիբրուկում (Նյու Հեմփշիր):




























