The Times-ի նախկին գլխավոր խմբագիր Ջեյմս Հարդինգը նշանակվել է BBC-ի նորությունների ստորաբաժանման ղեկավար: Այդ մասին բրիտանական կորպորացիան հայտնել է իր կայքում: Հարդինգի ամենամյա աշխատավարձը կազմելու է 340 հազար ֆունտ ստեռլինգ:

Հարդինգի ենթակայության տակ լինելու են նորությունների բաժնի 8 հազար աշխատակիցներ, իսկ ինքը, բացի ստորաբաժանումը ղեկավարելուց, մասնակցելու է նաեւ կորպորացիայի վարչության նիստերին:

Իր հրաժեշտի նամակում Հարդինգի հասկացրել էր, որ իր հեռացումը ցանկանում է Ռուփերթ Մերդոքը` News Corp մեդիակորպորացիայի ղեկավրը, ում պատկանում է The Times-ը: Հարդինգի ղեկավարությամբ The Times-ը քննադատաբար էր լուսաբանում Մերդոկի մեկ այլ` News of The World թերթի սկանդալը: Այդ թերթի լրագրողներին կասկածում էին շոու-բիզնեսի աստղերի եւ քաղաքական գորշիչների գաղտնալսման մեջ, ինչն էլ հանգեցրել էր թերթի փակմանը, գրում է Lenta.ru-ն:

Մինչ Հարդինգը BBC-ի նորությունների ծառայությունը ղեկավարել է Հելեն Բոուդենը: Նա այդ պաշտոնում աշխատել է 2004-ից 2012 թվականները: Բոուդենի հեռանալը կապված է BBC-ի նախկին հաղորդավար Ջիմմի Սեւիլի սկանդալում ունեցած դերով: Սեւլին հետմահու մեղադրել են մանկապղծության մեջ: Հետաքննությունը ցույց է տվել, որ Բոուդենը փորձել է թաքցնել Սեւիլի հանցագործությունները: