Զատիկի ոսկե ձուն, որը 2009 թվականին գողացել էին Ժնեւում քուվեյթական ընկերության գրասենյակից, հայտնաբերվել է Ֆրանսիայում, հաղորդում է
Ձուն գտել են ճանապարհային ստուգման ժամանակ: Ֆրանսիայի ոստիկանության ներկայացուցիչները կանգնեցրել ու խուզարկել են կասկածելի թվացող BMW մակնիշի ավտոմեքենան եւ գտել գողացված ձուն: Իշխանությունների ներկայացուցիչները ձերբակալել են Բելառուսի երեք քաղաքացիների, նրանց մեղադրում են գողության, գողոնը պահելու, ինչպես նաեւ զենքի ապօրինի շրջանառության մեջ:
Ձերբակալվածներին տարել են Անեմաս քաղաքի ոստիկանության բաժին: Նրանք ոսկե ձվի հետ կապված երկու տարբերակ են պատմել ոստիկաններին: մեկի համաձայն, իրենք ձուն գտել են, իսկ երկրորդի համաձայն՝ գնել են շուկայում:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, Ֆրանսիայում հայտնաբերված Զատիկի ոսկե ձուն Ֆաբերժեի աշխատանքի կրկնօրինակն է եւ նույնիսկ այդ դեպքում, դրա արժեքը կազմում է 800-1000 եվրո: Ձվի բարձրությունը 25 սմ է, լայնությունը՝ 19 սմ: Ձուն պատրաստելու համար օգտագործվել է ավելի քան մեկ կգ ոսկի: Այն զարդարված է թանկարժեք քարերով:




























