Պակիստանում 20 մարդ է զոհվել երկրաշարժի հետեւանքով, որի էպիկենտրոնը գտնվել է Իրանի տարածքում: Պաիկստանի իշխանությունները նշում են, թե Իրանի հետ սահմանակից բնակավայրերի բնակիչները լուրջ ցնցումներ են զգացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Իրանից հակասական տեղեկություննե են ստացվում զոհերի թվի վերաբերյալ: Երկրի իշխանությունները հերքել են լրատվամիջոցների տեղեկությունները 40 զոհերի մասին` հայտնելով, որ ներկայումս ճշտվում են զոհերի տվյալները, ավելի վաղ իրանական իշխանության ներկայացուցիչը նշել է, թե զոհերի թիվը կարող է հավարկվել հարյուրներով: RBC-ն նշում է, թե վերջին 40 տարում Իրանի տարածքում ամենահզոր երկրաշարժն է եղել: Ստորգետնյա ցնցումները զգացվել Պարսից ծոցում եւ Հնդկաստանում:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պակիստանին սահմանակից Հաշ քաղաքից 86 կմ հեռավորության վրա: Հաշը Սիստան եւ Բելուջիստան նահանգի կենտրոնն է: