Գլենդելի 20-ամյա հայ բնակչին ձերբակալել են շաբաթ առավոտյան, երբ գինարբուքից հետո մեքենայով բախվել էր հարեւանի առանձնատան պատին: Ոստիկանության փոխանցմամբ, հարեւանն ահազանգել է գիշերը ժամը 4-ի սահմաններում, որ Միկա Անդրանիկը BMW մակնիշի մեքենայով բախվել է պատին, ապա փախուստի դիմել դեպքի վայրից:

GlendaleNewsPress-ը հայտնում է, թե Գլենդելի ոստիկանության լեյտենանտ Բրյուս Ֆոքսի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել Կոնկորդ եւ Դրայդեն փողոցների խաչմերուկում: Ոստիկանությունը Վեսթ Գլենոքս փողոցում գտել է երիտասարդին եւ ձերբակալել: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն տունը զգալի նյութական վնաս է կրել: