Ֆրանսիայի բյուջեի նախկին նախարար Ժերոմ Կայուզակը, ով հրաժարական է տվել Շվեյցարիայում հաշվեհամարի պատճառով, հայտարարել է Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից հրաժարվելու մասին: Կառավարության նախկին անդամը նաեւ հայտարարել է, որ դժվար թե վերադառնա քաղաքական կյանք:

«Այդ էջը փակված է»,-ասել է նա BFM TV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Կայուզակը նշել է նաեւ, որ ներողություն է խնդրել նախագահ Օլանդից եւ որ ինքը նրան «հաջողություններ» է ցանկանում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Կայուզակը կառավարությունը լքել է մարտի 19-ին: Ապրիլի 2-ին նա խոստովանել է, որ բանկային հաշիվ է ունեցել շվեյցարական բանկում, որը հետո փոխադրվել է Սինգապուր: