ԿԺԴՀ իշխանությունները արգելել են հարավկորեացի ձեռնարկատերերի մուտքը համատեղ օգտագործվող կեսոն արդյունաբերական գոտի` այնտեղ մնացած անձնակազմի համար սննդամթերք եւ այլ իրեր տեղափոխելու նպատակով: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի միավորման հարցերով նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է Utro.ru-ն:
Վերջին տվյալներով, արդյունաբերական համատեղ գոտում գտնվում են 210 աշխատակիցներ Հարավային Կորեայից: Հարավկորեական անձնակազմի մուտքի արգելքը մտցվել էր դեռ ապրիլի 3-ին: Ապրիլի 9-ին ԿԺԴՀ-ն հանել էր իր անձնակազմը Կեսոնի գոտուց` Հարավային Կորեային մեղադրելով արդյունաբերական գոտում ստեղծված տխուր իրավիճակի մեջ:




























