Troika Dialog Investments Ltd-ն վաճառել է «ԱվտոՎազ» ընկերությունում իր բաժնեմասը, որը կազմում էր բաժնետոմսերի 20,53 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է ռուսական «Վեդոմոստի» թերթը:
Բաժնետոմսերը վաճառվել են նիդեռլանդական Alliance Rostec Auto B.V. ընկերությանը, որի հիմնադիրներն են Ростех-ն ու Renault-Nissan-ը:
Մինչեւ 2012 թվականը «ԱվտոՎԱԶ»-ի 20,5 տոկոսը վերահսկում էր «Տրոյկա Դիալոգը», որն անցյալ տարի վաճառվեց «Սբերբանկին»: «Վեդոմոստին» գրում է, որ այդ գործարքից առաջ Ռուբեն Վարդանյանը «Տրոյկա Դիալոգից» գնել է «ԱվտոՎԱԶ»-ի եւ «Կամազ»-ի մասնաբաժինները (27,26%)` «դրանց վերագնահատմամբ չզբաղվելու եւ հավելյալ դժվարություններ չստեղծելու համար»:
«ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերի վաճառքի գործարքի արժեքը գնահատվում է 600 մլն դոլար:




























