Բոսթոնում ահաբեկչության ականատեսները բջջային հեռախոսով արձանագրել են մի տղամարդու, ով փախչում է պայթուցիկով ուսապարկի մոտից: Ցանցում հայտնվել են նաեւ մարաթոնի եզրագծի մոտ պայթած ինքնաշեն ռումբի մնացորդները:

«Մինչ իրադրությունից ցնցված մարդիկ փորձում էին փախչել հնարավորինս հեռու, սեւ հագուստով տղամարդն ուղեւորվում էր հակառակ ուղղությամբ»,- նշել է տեսագրության հեղինակն ու հավելել. «Ինձ դա կասկածելի թվաց, նրա գործողություններն ակնհայտորեն ծրագրված էին»:

Բոսթոնի իշխանության ներկայացուցիչներն արդեն օգնության համար դիմել են բոլորին, ովքեր կարող են օգնել սարսափելի ողբերգության հետաքննության գործում: Ներկայումս ՀԴԲ-ի աշխատակիցները փորձում են վերստեղծել պայթուցիկ սարքի կրկնօրինակը, օգտագործելով դեպքի վայրում հայտնաբերված նյութերը, հայտնում է Life News-ը:

Հիշեցնենք, որ առաջին պայթյունը եղել է ապրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 14:45-ին: 12 վայրկյան անց հանդիսականների հատվածում` առաջին պայթյունից 170 մետր հեռավորության վրա պայթել է երկրորդ ռումբը: Ահաբեկչության հետեւանքով երեք մարդ զոհվել, ավելի քան 180-ը վիրավորվել են: