Հայաստանում 2010 թ. հունվարի 1-ից փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 386 դեպք, բացահայտվել է 217-ը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 19 դեպք (2009-ի նույն ժամանակահատվածում համապատասխանաբար`400, 257 եւ 18 դեպք):

Հիշյալ ժամանակահատվածում արձանագրվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման 12 դեպք, բացահայտվել է 5-ը (2009-ի նույն ժամանակահատվածում` 8 եւ 1 դեպք):

Հայտնաբերվել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 4 դեպք (2009-ի նույն ժամանակահատվածում` 10), արձանագրվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 92 դեպք (2009-ին` 89):

Արձանագրված ապօրինի ծառահատման 11 դեպքից 10-ը բացահայտվել է (2009-ին` 10-7):