Լիտվայի Կլայպեդա քաղաքում ապրիլի 17-ի առավոտյան տարօրինակ վթար է եղել: Audi A6 մակնիշի մեքենան, մեծ արագությամբ սլանալով, բախվել է պատին, իսկ սրահի ստուգման ժամանակ պարզվել է, որ վարորդը մահացած է, նրա կրծքավանդակի շրջանում դանակ է խրված եղել:

Delfi.lt-ի փոխանցմամբ, պարզվել է, որ զոհվածը տեղի բնակիչ է, 23-ամյա ոմն Մանտաս Կ.-ն: Մեքենան պատկանել է նրա մորը: Առայժմ հայտնի չէ` մահը դանակի հարվածից, թե բախումից է վրա հասել: