Ճապոնիայի կենտրոնական հատվածում, այսօր՝ ապրիլի 17-ին, ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել:

Գիտնականների գնահատականների համաձայն՝ գրանցվել է 6,2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Միյակի կղզու մոտ, Տոկիոյից 180 կմ դեպի հարավ:

Նախնական տվյալներով՝ կղզում մի քանի սողանք է տեղի ունեցել, սակայն զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Իշխանությունները ցունակիի նախազգուշացում չեն արել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ 7,8 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Իրանի հարավ-արեւելյան լեռնա-անապատային շրջանում: Տեղանքի դժվար հասանելիության պատճառով տեղի իշխանությունները մինչ այժմ չեն կարողանում հաշվել զոհերի թիվը: Dawn պարբերականի փոխանցմամբ՝ հարեւան Պակիստանում այդ երկրաշարժից զոհվել է 40 մարդ: