Ուկրաինական իշխանությունները կալանք են դրել Բորիս Բերեզովսկիին պատկանող ընկերությունների եւ ձեռնարկությունների բաժնետոմսերի եւ անշարժ գույքի վրա: Համապատասխան որոշումը կայացվել է Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցմամբ:
Բացի այդ, Սամարայի մարզի կառավարությունը եւ «Աէրոֆլոտ» ընկերությունը կարողացել են վերադարձնել 110 մլն ռուբլի:
Օլիգարխի մահից հետո ռուսական կառավարությունը հայտարարել էր նրա ակտիվները հայրենիք վերադարձնելու մտադրության մասին: Բերեզովսկին Ռուսաստանում հեռակա դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին մահացել էր մարտի 23-ին, Լոնդոնում: Նախնական վարկածով, նա ինքնասպան էր եղել:



























