Լատվիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է  Խորհրդային Միության կրկնակի հերոս, ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի 100-ամյակը, ով զոհվել է բալթյան այս հանրապետության օդային տարածքում 1944թ դեկտեմբերի 14-ին: Հանդիսությունը  կազմակերպել են` գրող, պատմաբան Յուրի Մելքոնովը եւ «Արարատ» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Ալեքսանդր Գերոնյանը:

Մոսկվայի Տանը տեղի է ունեցել Նելսոն Ստեփանյանին նվիրված համաժողով: Երեք օր անց  հայկական համայնքի ակտիվիստների եւ պատերազմի վետերանների մի մեծ խումբ ուղեւորվեց դեպի Լիեպայա նավահանգստային քաղաքը, որտեղ թաղված են հերոսի մասունքները: Զինվորական գերեզմանոցում նրանց են միացել Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ, Լիեպայայում ռուսական համայնքի ներկայացուցիչներ եւ քաղաքացիներ: Ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրվել Նելսոն Ստեփանյանի գերեզմանին: Ելույթ ունեցողները նշել են, որ Լեռնային Ղարաբաղը շատ հերոսներ է տվել  այդ պատերազմին եւ նրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Նելսոն Ստեփանյանը: Ելույթ ունեցողները խոսել են Նելսոն Ստեփանյանի մարդկային նկարագրի եւ խիզախ օդաչուի նրա կերպարի մասին:

Խորհրդային տարիներին Լիեպայայում կանգնեցված է եղել հերոսի հուշարձանը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ապամոնտաժվել եւ տեղափոխվել է Կալինինգրադ:

100 ամյակի հանդիսությանը նվիրված տեսանյութը ցուցադրվել է Բալթյան Առաջին հեռուստաալիքով: