Վերջերս թուրքական Taraf թերթի կողմից հրապարակած «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում փետրվարի 22-ին Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել համաժամանակյա խուզարկություններ եւ ձերբակալություններ։

Fırat գործակալության փոխանցմամբ՝ արդեն ձերբակալվել են մի քանի գնդապետ եւ առաջին ցամաքային ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը, ում անունը անցնում է հեղաշրջման ծրագրի փաստաթղթերում։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքական Taraf-ի կողմից հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր եւս չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։

Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա իջեցնել կործանիչներ, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում։