Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին գրանցել որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի թեկնածու:
Նոբելյան կոմիտեի նամակում ասվում է, որ հայտն ընդունված է: Այս տարի արդեն ներկայացվել են 259 թեկնածուներ, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Այս տարվա հունվարի 29-ին, ԽՍՀՄ ուսումնասիրման եւ Արեւելյան Եվրոպայի կանադական ինստիտուտի առաջին տնօրեն Ռոման Ֆինի գլխավորած հասարակական խումբը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար ներկայացրել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, «Օբյեկտիվ» մեդիա-միության ղեկավար Իրմա Ինաշվիլիի, «Վրաստանի հայրենասերների դաշինքի» նախագահ Դավիթ Թարխան-Մոուրավիի եւ եւս մի քանի մարդկանց թեկնածությունը:
Այդ անվանակարգում հաղթողի անունը կհայտարարվի 2013 թվականի հոկտեմբերի 11-ին:




























