Ապրիլի 17-ին տեղի է ունեցել Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը, որին մասնակցել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Նիստը բացել է բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, ով, ողջունելով ներկաներին, ներկայացրել է օրակարգը եւ խոսքը փոխանցել դեսպան Եգանյանին:

Արմեն Եգանյանն իր խոսքում անդրադարձել է արցախյան շարժման եւ սումգայիթյան ջարդերի 25-ամյա հոբելյանին: Դեսպանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել սումգայիթյան ողբերգության վերաբերյալ` շեշտելով, որ վերջինիս անպատիժ մնալը Ադրբեջանում հայատյացության մթնոլորտի ուժգնացման եւ հետագա ջարդերի հիմք հանդիսացավ:

Նիստի շրջանակներում քննարկվել են նաեւ տարածաշրջանային կարեւորություն ունեցող մի շարք հարցեր: