Փետրվարի 24-ին Եգիպտոսի «Այն Շամս» մասնավոր համալսարանում նախատեսված գիտական համաժողովը՝ նվիրված այսպես կոչված «Խոջալուի դեպքերին», համալսարանի ղեկավարության հրահանգով չեղյալ է հայտարարվել: Ինչպես հայտնում են NEWS.am-ի աղբյուրները, միջոցառումը կազմակերպվել էր Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանության եւ ադրբեջանական լոբբիստական շրջանակների կողմից: